Էլ Սալվադորում արտակարգ դրությունը երկարացվել է

Կենտրոնական Ամերիկայի Էլ Սալվադորում ավազակախմբերի դեմ պայքարի համար հայտարարված Արտակարգ դրությունը երկարացվել է ևս 30 օրով։

1961072
Էլ Սալվադորում արտակարգ դրությունը երկարացվել է

Նախագահ Նայիբ Բուկելեի կառավարության ներկայացրած առաջարկը Կոնգրեսն ընդունեց 67 ձայնով և ուժի մեջ մտավ մինչև ապրիլի 16-ը։

Արձանագրվել է, որ արտակարգ դրության շրջանակում առգրավվել է 2513 զենք և 3167 մեքենա, որի շրջանակներում մինչ այժմ կալանավորվել է ավազակախմբի ավելի քան 66 հազար անդամ։

Երկրում առաջին անգամ 2022 թվականի մարտի 27-ին հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվեց 12-րդ անգամ անընդմեջ։

Մարտի սկզբից երկրում ավազակային խմբավորման անդամների դեմ գործողությունների արդյունքում ավելի քան 100 մարդ է զոհվել, հաղորդվել է, որ ձերբակալվածների թիվը գերազանցել է 66 հազարը։

Իշխանությունները երկրում բռնության վերսկսման համար մեղադրում են MS13 հանցախմբին:

Էլ Սալվադորը, որն աշխարհում սպանությունների ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրներից է, անվտանգության լուրջ խնդիր ունի երկրում ավազակախմբերի հզորության պատճառով։



Այս թեմայով լուրեր