Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ի օրինագծին

Ֆինլանդիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս երկրին դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։

1953431
Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ի օրինագծին

Խորհրդարանը 7 կողմ, 184 դեմ ձայներով հավանություն է տվել Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, հաղորդում է ֆիննական YLE գործակալությունը։

Ձախ դաշինքի վեց ներկայացուցիչներ և Անո Տուրտիայնենը «Իշխանությունը պատկանում է ժողովրդին» դեմ են քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կկայանա, եթե Թյուրքիյեն և Հունգարիան հավանություն տան:

Ներկայումս ՆԱՏՕ-ի 28 երկրներ ընդունել են Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Թյուրքիյեն վետո է դրել Ֆինլանդիայի և Շվեդիայի վրա, որոնք հունիսի 28-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին անդամակցության հայտ էին ներկայացրել։ Ահաբեկչական կազմակերպություններին բացահայտորեն աջակցող երկու երկրների հետ արձանագրություն ստորագրած Անկարան սպասում է տված խոստումների կատարմանը։



Այս թեմայով լուրեր