Զելենսկի․ Ռուսական ուժերն արտառոց կորուստներ են կրել Դոնբասի շրջանում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ուժերն արտառոց կորուստներ են կրել Դոնբասի շրջանում։

1948500
Զելենսկի․ Ռուսական ուժերն արտառոց կորուստներ են կրել Դոնբասի շրջանում

Մինչ փետրվարի 24-ին սկսված ուկրաինա-ռուսական պատերազմը շարունակվում է, Ուկրաինայի Դոնբասի շրջանում շարունակվում են կատաղի բախումները։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ուժերն արտառոց կորուստներ են կրել ու ասեց․

«Իրավիճակը շատ բարդ է, և մենք կռվում ենք, մենք հաղթում ենք զավթիչներին և արտառոց կորուստներ ենք պատճառում Ռուսաստանին»։

Անդրադառնալով Ուկրաինայի Դոնբասի շրջանի մի քանի քաղաքներին, որտեղ հակամարտությունները սրվել են ամիսներ շարունակ, Ուկրաինայի առաջնորդն ասել է.

«Որքան շատ կորուստներ կրի Ռուսաստանը Բախմուտում, Վուհլեդարում, Մարինկայում, Կրեմինայում, Դոնբասում, այնքան ավելի արագ կարող ենք վերջ տալ այս պատերազմին»։

 



Այս թեմայով լուրեր