Ռուսաստանի էներգետիկ եկամուտներն աճել են

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ իր երկիրը նախորդ տարի ավելացրել է նավթի արդյունահանումն ու արտահանումը և ասեց․

1933270
Ռուսաստանի էներգետիկ եկամուտներն աճել են

«Նավթի և բնական գազի հատվածից բյուջեի եկամուտներն աճել են 28 տոկոսով՝ մինչև 2,5 տրիլիոն ռուբլի 2022 թվականին»։

Ալեքսանդր Նովակը մայրաքաղաք Մոսկվայում կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարություն է արել 2022 թվականին Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի արտադրության և արտահանման ցուցանիշների մասին։

Նշելով, որ ռուսական նավթային հատվածը արդյունավետ կերպով ավարտեց 2022 թվականը՝ չնայած «անբարյացակամ» երկրների պատժամիջոցներին, Նովակն ասել է.

«Անցյալ տարի արդյունահանվել է 535 մլն տոննա նավթ, ինչը 2021 թվականի համեմատ 10 մլն տոննա կամ 2 տոկոսով ավել է։

Նշելով, որ նավթի արտահանումն անցյալ տարի 2021 թվականի համեմատ աճել է 7 տոկոսով, Նովակն ասել է.

«Նավթի և գազի ոլորտից բյուջեի եկամուտներն աճել են 28 տոկոսով՝ մինչև 2,5 տրիլիոն ռուբլի (մոտ 37 միլիարդ դոլար) 2022 թվականին»:



Այս թեմայով լուրեր