Զելենսկին տեսաուղերձ է հղել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չնայած ռուսական բանակի հարձակումների պատճառով երկրում առկա էներգետիկ խնդիրներին, իրենք շարունակելու են պայքարել հաղթանակի համար, և որ պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի։

1923447
Զելենսկին տեսաուղերձ է հղել

Զելենսկին իր Telegram-ում տարածած տեսաուղերձում կոչ է արել ազգին և շնորհավորել բոլորին, ովքեր դեկտեմբերի 25-ին տոնել են Սուրբ Ծնունդը իր երկրում և ամբողջ աշխարհում։

Հիշեցնելով, որ փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է, Զելենսկին նշել է, որ Խերսոն քաղաքի վրա վերջին հարձակումների ժամանակ ռուսական բանակը թիրախավորել է խաղաղ բնակիչներին Զելենսկին ասել է. «Մենք կգտնենք յուրաքանչյուր ռուս մարդասպանի»։

Նշելով, որ տարեվերջին հաշված օրեր են մնացել՝ ուկրաինացի առաջնորդը կոչ է արել քաղաքացիներին զգույշ լինել օդային հարվածներից՝ պատճառաբանելով, որ ռուսական ուժերն այս գործընթացում կարող են նոր հարձակումներ իրականացնել։

Նշելով, որ իրենք կշարունակեն պայքարել հաղթանակի համար՝ չնայած ռուսական հարձակումների պատճառով Ուկրաինայում էլեկտրաէներգիայի անջատմանը, Զելենսկին ասել է.

«Բայց մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի»։

 



Այս թեմայով լուրեր