Ռուսաստանը ռազմական արբանյակ է արձակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս մեկ արբանյակ է ուղարկել ուղեծիր՝ ռուս զինվորականների օգտագործման համար:

1912565
Ռուսաստանը ռազմական արբանյակ է արձակել

Հայտարարվել է, որ Ռուսաստանի Արխանգելսկի մարզի Պլեսեցկի տիեզերակայանից «Սոյուզ 2.1բ» հրթիռով արձակված «Կոսմոս-2564» արբանյակը հաջողությամբ ուղեծիր է դրվել։

Նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Նախատեսված ժամանակ տիեզերանավը անցել է օդատիեզերական ուժերի հսկողության տակ»։

Ռուսաստանը վերջին անգամ ռազմական արբանյակ է ուղարկել Պլեսեցկի տիեզերակայանից նոյեմբերի 2-ին:

 



Այս թեմայով լուրեր