Հնդկաստանում կամուրջ է փլուզվել. 141 մարդ է զոհվել

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կամրջի փլուզման հետեւանքով գետն ընկած հարյուրավոր մարդկանցից 141-ը մահացել է։

1899663
Հնդկաստանում կամուրջ է փլուզվել. 141 մարդ է զոհվել

Արեւմտյան Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում փլուզվել է կախովի կամուրջը, որի վրա առնվազն 500 մարդ է եղել։

Միջադեպի ժամանակ կամրջի վրա հարյուրավոր մարդիկ ընկել են Մաչու գետը, որոնցից 90-ը կորցրել են իրենց կյանքը։

Գուջարաթի ոստիկանապետ Աշիշ Բհաթիան հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են, բազմաթիվ մարդկանց հաջողվել է փրկել, սակայն զոհերի թիվը կարող է աճել։

Վարչապետ Նարենդրա Մոդին Twitter-ում տարածած հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ խորապես վշտացած է միջադեպի կապակցությամբ ասել է․

«Որոնողա-փրկարարական խմբերը կօգնեն տուժածներին: Գուջարաթում տեղի ունեցած ողբերգությունն ինձ անհանգստացնում է: Իմ մտքերն ու աղոթքները տուժած մարդկանց հետ են»:

Մոդին նաև հայտարարել է, որ մոտավորապես 2430 դոլար կտրամադրվի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մոտ 600 դոլար։



Այս թեմայով լուրեր