Ստոլտենբերգը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր երկրի ազդեցությունը Ռուսաստանի վրա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիին կոչ է արել օգտագործել իր երկրի ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։

1883499
Ստոլտենբերգը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր երկրի ազդեցությունը Ռուսաստանի վրա

Յենս Սթոլթենբերգը սոցցանցերում հայտարարություն է արել Չինաստանի նախարար Վանգի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ իր հանդիպման մասին։

Ստոլտենբերգն ասել է․

«Ես Չինաստանին կոչ եմ արել օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ վերջ դնելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայում»:

Ռուսական զորքերը Ուկրաինայի վրա հարձակում են սկսել փետրվարի 24-ին։



Այս թեմայով լուրեր