ՄԱԿ-ը հայտնել է, որ աշխատում են Եմենում հրադադարը երկարաջգելու համար

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտնել է, որ Եմենի հարցով հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգն աշխատում է համապատասխան կողմերի հետ՝ երկարաձգելու երկրում հրադադարը, որի ժամկետը կլրանա օգոստոսի 2-ին։

1856761
ՄԱԿ-ը հայտնել է, որ աշխատում են Եմենում հրադադարը երկարաջգելու համար

ՄԱԿ-ի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում ասել է.

«Հատուկ ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր վերջին հայտարարության մեջ բացատրել է, թե ինչի է հասել հրադադարը և ընդգծել է երկարաձգման անհրաժեշտությունը: Հետևաբար, նա այժմ աշխատում է, թե ինչպես հասնել դրան և առաջարկվող հրադադարի ժամկետին»:

Ներկայիս հրադադարի ամենաակնառու դրույթներից են ճանապարհների բացումը Թաիզ քաղաքում, որը 7 տարի գրավել են հութիները, ինչպես նաև Հոդեյդա նավահանգիստը և Սանաա օդանավակայանի վրայով առևտրային թռիչքների վերականգնումը։

 


Պիտակներ: #հրադադար , #Եմեն , #ՄԱԿ

Այս թեմայով լուրեր