ԵՄ-ն կմեծացնի Ադրբեջանից գազի մատակարարման ծավալը

Եվրամիությունը (ԵՄ) ցանկանում է մի քանի տարվա ընթացքում կրկնապատկել Ադրբեջանից մատակարարումները՝ որպես ռուսական բնական գազի այլընտրանք։

1856347
ԵՄ-ն կմեծացնի Ադրբեջանից գազի մատակարարման ծավալը

Ադրբեջանում բանակցություններ վարող ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սոցիալական ցանցի իր էջում կիսվել է բնական գազի մատակարարման մասին։

Ֆոն դեր Լեյենը նշել է, որ իրենք այսօր նոր էներգետիկ համաձայնագիր են ստորագրելու Ադրբեջանի հետ ու կատարել է հետևյալ գնահատականը․

«ԵՄ-ն դիմում է էներգիայի ավելի հուսալի մատակարարների»։

Ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ «Մեր նպատակն է մի քանի տարում կրկնապատկել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները» և հայտարարել, որ Ադրբեջանը շատ կարևոր գործընկեր է լինելու ԵՄ էներգամատակարարման անվտանգության և կլիմայական պայմանների համար բարենպաստ փոխակերպման գործում։

Ֆոն դեր Լեյենի այցն Ադրբեջան ուղեկցվում է ԵՄ էներգետիկայի հանձնաժողովի անդամ Քադրի Սիմսոնի կողմից։

 

 



Այս թեմայով լուրեր