Դենիս Շմիգալը հայտարարել է, որ իր երկրի հետպատերազմյան զարգացման համար անհրաժեշտ է 750 միլիարդ դոլար

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ իր երկրի հետպատերազմյան զարգացման համար անհրաժեշտ է 750 միլիարդ դոլար։

1851939
Դենիս Շմիգալը հայտարարել է, որ իր երկրի հետպատերազմյան զարգացման համար անհրաժեշտ է 750 միլիարդ դոլար

Ելույթ ունենալով Շվեյցարիայի Լուգանոյում Ուկրաինայի զարգացման համաժողովում, Դենիս Շմիգալն անդրադարձել է Ուկրաինայում ռուսական հարձակումների պատճառած նյութական վնասին։

Շմիգալը հայտարարել է, որ պատերազմի սկզբից՝ փետրվարի 24-ից, ենթակառուցվածքների վնասը հասել է 100 միլիարդ դոլարի և նշել է, որ իր երկիրը վերականգնելու համար պետք է 3 փուլով զարգացման ծրագիր իրականացվի։

Նշելով, որ առաջին փուլում մարդկանց առօրյան պետք է վերականգնվի բնականոն հունի մեջ, Շմիգալն ասաց, որ երկրորդ փուլում նախատեսվում է ժամանակավոր բնակարանաշինություն, հիվանդանոցային և դպրոցաշինություն, իսկ երրորդ փուլում՝ երկրի զարգացման գործընթացի մեկնարկը։

Ընդգծելով, որ զարգացման նշված ծրագրի համար պահանջվում է 750 միլիարդ դոլար, վարչապետ Շմիգալն ասել է. «Ո՞վ է վճարելու այս նորացման ծրագրի համար»։

Ի դեպ ելույթ ունենալով համաժողովում Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ ԵՄ-ն Ուկրաինայի համար կստեղծի հատուկ հարթակ՝ բուժելու հետպատերազմյան վերքերը և վերականգնելու երկրի տնտեսությունը։

Ֆոն դեր Լեյենը կիսվել է տեղեկություններով, որ ԵՄ-ն 6,4 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն է ուղարկել Ուկրաինային պատերազմի սկզբից ի վեր։

«Ավելի շատ ֆինանսական աջակցություն կլինի, մենք լուրջ շեշտը կդնենք միջնաժամկետ և երկարաժամկետ վերակառուցման գործընթացի վրա»։

Այսօր կավարտվի Ուկրաինայի զարգացման համաժողովը։

Համաժողովում Թուրքիան ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար և ԵՄ հարցերով տնօրեն, դեսպան Ֆարուք Քայմաքչընը։



Այս թեմայով լուրեր