Զելենսկի. 144 ուկրաինացի զինվորի ենք փրկել ռուսական գերությունից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ իրենք փրկել են Ռուսաստանի գերության մեջ գտնվող 144 զինվորի։

1850038
Զելենսկի. 144 ուկրաինացի զինվորի ենք փրկել ռուսական գերությունից

Զելենսկին տեսաուղերձով իր հայտարարության մեջ հայտնել է, որ ցանկանում է հաղորդել «լավատեսական և կարևոր նորություններ» ասել է․

«Մենք ռուսական գերությունից ազատագրել ենք 144 ուկրաինացի զինվորների, որոնց թվում են 59 ազգային գվարդիայի, 30 ծովային, 28 բանակի, 17 սահմանապահների, 9 հակաահաբեկչական զինվորների և 1 ոստիկանի։

Նշելով, որ փրկված զինվորներից ամենատարեցը 65 տարեկան է, իսկ ամենաերիտասարդը՝ 19 տարեկան, Ուկրաինայի առաջնորդն ասել է.

«Մասնավորապես, «Ազովստալի» 95 պաշտպանները վերադառնում են տուն։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի յուրաքանչյուր ուկրաինացի տուն բերենք»։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական ստորաբաժանումը երեկ հայտարարել է, որ փետրվարի 24-ին պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի ամենամեծ փոխանակումը հետ է վերցրել 144 ուկրաինացի զինծառայող, որոնցից 95-ը «Ազովցալ» գործարանի զինծառայողներ են։



Այս թեմայով լուրեր