Սալիվան․ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտահոգությունները կլուծվեն

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ իրենք կարծում են, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի մտահոգությունները կլուծվեն, և խնդրո առարկա երկու երկրները կլինեն դաշինքի թեկնածուներ։

1844696
Սալիվան․ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտահոգությունները կլուծվեն

Ջեյք Սալիվանը մասնակցել է «Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի (CNAS)» կազմակերպած պանելին և պատասխանել ԱՄՆ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին։

Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունների մասին հարցին Սալիվանը պատասխանել է հետևյալ կերպ․

«Ես ակնկալում եմ, որ Ֆինլանդիան և Շվեդիան կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան իր մտահոգությունն է հայտնել ահաբեկչության և PKK-ի վերաբերյալ։ Ե՛վ շվեդները, և՛ ֆինները հայտարարել են, որ պատրաստ են արձագանքել Թուրքիայի մտահոգություններին: Շվեդներն ու ֆինները բարձր մակարդակի բանակցություններ են վարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիմի հետ»։

Սալիվանը հայտարարել է, որ մի քանի օր առաջ Եվրոպայում հանդիպել է նաև նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինի հետ ու ասել․

«Ես չեմ կարող ձեզ հստակ ժամանակացույց տալ այս խնդիրների լուծման համար, բայց կարող եմ ասել, որ բոլոր կողմերը խոստացել են լուծումներ»։

 

 



Այս թեմայով լուրեր