Կապիկների ջրծաղիկի վիրուսը 30 երկրներում վարակել է 550 մարդ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ կապիկների ջրծաղիկի վիրուսը, որը տարածվել է շատ երկրներում, հատկապես Եվրոպայում, վերջին շաբաթներին 30 երկրներում վարակել է 550 մարդ։

1836408
Կապիկների ջրծաղիկի վիրուսը 30 երկրներում վարակել է 550 մարդ

ԱՀԿ գլխավոր տնօրեն, բժիշկ Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, ով Ժնևում կազմակերպության կենտրոնակայանում մամուլի ասուլիս է հրավիրել, հայտարարել է, որ իրենք հաստատել են ԱՀԿ-ին ուղարկված 550 դեպք 30 երկրներից, որտեղ կապիկների ջրծաղիկը էնդեմիկ չէ։

«Հետաքննությունները շարունակվում են, բայց շատ երկրներում վիրուսի արագ ի հայտ գալը վկայում է չբացահայտված տարածման մասին»։

Ընդգծելով, որ ակնկալվում են կապիկների ջրծաղիկի վարակի ավելի շատ դեպքեր, Գեբրիեսուսն նշել է, որ ԱՀԿ անդամ երկրները «ճշգրիտ տեղեկատվություն են տրամադրում կապիկների ջրծաղիկի փոխանցման ամենաբարձր ռիսկ ունեցող խմբերին», «կանխում են վիրուսի տարածումը ռիսկային խմբերի միջև», «պաշտպանում են ոլորտում աշխատող բուժաշխատողներին վիրուսի դեմ» և կոչ է արել «վիրուսի հետաքննությունն առաջ տանել»։

 



Այս թեմայով լուրեր