Ուկրաինային զենքի օգնություն կտրամադրվի 20 երկրներից

Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ 20 երկրներ հայտարարել են Ուկրաինային զենքով նոր օգնություն տրամադրելու մասին։

1831248
Ուկրաինային զենքի օգնություն կտրամադրվի 20 երկրներից

Լլոյդ Օսթինը և ԱՄՆ շտաբի պետ, գեներալ Մարկ Միլին մասնակցել են Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը 47 երկրների ռազմական և պաշտպանության պաշտոնյաների հետ:

Վիրտուալ միջավայրում կայացած հանդիպումից հետո երկու պաշտոնյաները մամուլի ասուլիս են հրավիրել։

Նախարար Օսթինն ասաց, որ հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Կոլումբիան և Իռլանդիան։

Անդրադառնալով Ուկրաինային աջակցության հարցում մասնակից երկրների վճռականությանը, Օսթինը ասեց․

«Շատ գոհացուցիչ հայտարարություններ եղան նաև Ուկրաինային լրացուցիչ օգնության մասին։ 20 երկիր հայտարարել է, որ Ուկրաինային սպառազինության նոր օգնություն է տրամադրելու։ Շատ երկրներ նվիրաբերում են խիստ անհրաժեշտ հրետանային արկեր, առափնյա պաշտպանության համակարգեր, տանկեր և այլ զրահատեխնիկա»։

Օսթինը շնորհակալություն է հայտնել Դանիային՝ հայտարարելու, որ Ուկրաինային կտրամադրի Harpoon հրթիռներ և արձակման կայաններ՝ իր ափերը պաշտպանելու համար, և Չեխիային, որը խոստացել է ուկրաինական բանակին տանկեր, հրթիռներ և ուղղաթիռներ մատակարարել։

Հանդիպմանը ԱՄՆ նախարարը հայտարարել է, որ Նորվեգիան, Հունաստանը, Լեհաստանը և Իտալիան նույնպես հայտարարել են Ուկրաինային նոր հրետանային համակարգեր և զինամթերք մատակարարելու մասին։



Այս թեմայով լուրեր