Զելենսկի. Պուտինը բռնապետ է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար օգտագործել է «բռնապետ» տերմինը։

1828611
Զելենսկի. Պուտինը բռնապետ է

Զելենսկին ելույթ է ունեցել՝ մասնակցելով Ֆրանսիայում Կաննի 75-րդ կինոփառատոնի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ տեսակոնֆերանսի միջոցով։

Ելույթում հիշատակելով նաև Երկրորդ համաշխարհային պատերազմը և դերասան Չարլի Չապլինի 1940 թվականի «Բռնակալը» ֆիլմը Զելենսկին ասեց․

«Չարլի Չապլինի «Դիկտատորը» (ֆիլմը) այն ժամանակ չսպանեց իրական «բռնապետին», բայց այս ֆիլմի շնորհիվ կինոն դուրս եկավ իր լռությունից։ Այն բառացիորեն (դուրս եկավ) լռությունից։ Կինոն խոսում էր և ապագա հաղթանակի ձայնն էր»։

Զելենսկին, նկատի ունենալով Պուտինին, հայտարարել է, որ մարդկությունն այդ օրվանից բազմաթիվ ֆիլմեր է նկարահանել ու ասեց․

«Մենք կարող էինք մտածել, որ պատերազմի սարսափների շարունակություն չի լինի, բայց հիմա կա «բռնապետ», ինչպես որ կար իր ժամանակ։

Հիշեցնելով, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին պատերազմ է հայտարարել Ուկրաինային, Զելենսկին ասել է, որ ռուսական բանակը բազմաթիվ մարդկանց է սպանել այն տարածքներում, որտեղ մտել է, այդ թվում՝ 229 երեխայի։

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենք շարունակելու են պայքարել, այլ ելք չունեն ու շարունակեց․

«Վստահ եմ, որ «բռնապետը» կպարտվի» ասող Զելենսկին օգտագործել է հետևյալ արտահայտությունը․ «Մեզ նոր Չապլին է պետք, որպեսզի ապացուցի, որ կինոն չի լռում»։

Կաննի 75-րդ կինոփառատոնը տեղի կունենա ուկրաինա-ռուսական պատերազմի ստվերում։ Միջոցառումից առաջ հայտարարվել էր, որ ռուսական պատվիրակություններին արգելվել է մասնակցել այս տարվա փառատոնին։

Ի նշան Ուկրաինայի ժողովրդին աջակցության՝ փառատոնին տարբեր հատվածներում կինոդիտողներին կներկայացվեն ուկրաինացի 2 ռեժիսորների ֆիլմերը, իսկ անցյալ ամիս Ուկրաինայում սպանված լիտվացի ռեժիսոր Մանտաս Կվեդարավիչուսի վերջին ֆիլմը՝ «Մարիուպոլ 2». », հատուկ ցուցադրությամբ։



Այս թեմայով լուրեր