Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կասեցված են

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ իր երկրի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցային գործընթացը կասեցվել է։

1828569
Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կասեցված են

Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ փետրվարի 24-ին պատերազմի մեկնարկից ի վեր իրավիճակը Ուկրաինայում շատ է փոխվել։

Նշելով, որ «ռուսական վարչակազմը դեռ չի հասկանում դա», Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտի շուրջ պատվիրակությունների միջև բանակցային գործընթացը կասեցվել է, քանի որ Ռուսաստանը հաշվի չի առել փոփոխությունները։

Պոդոլյակն արտահայտվել է հետևյալ կերպ․

«Բանակցային գործընթացը կախված է նրանից, թե ինչպես են ընթանում գործերը Ուկրաինայում։ Գործընթացը կասեցվեց, քանի որ Ստամբուլի հռչակագրից հետո էական փոփոխություն կամ առաջընթաց չկար։ Ռուսաստանը դեռ պահպանում է իր կարծրատիպային մտածողությունը։ Նույնիսկ պատերազմի 82-րդ օրը Ռուսաստանը չէր գիտակցում, որ ընդհանուր առմամբ Ուկրաինայում իրավիճակն այն չէ, ինչ իրենք մտածում էին հենց սկզբից։ Այնուամենայնիվ, ես շեշտում եմ, որ; ցանկացած պատերազմ դեռ կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ».

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները երեք անգամ դեմ առ դեմ բանակցություններ են վարել Բելառուսի Գոմել և Բրեստ քաղաքներում, մեկ անգամ՝ Թուրքիայի Ստամբուլում՝ զինադադարի հասնելու համար։ Մարտի 29-ին Ստամբուլում կայացած բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել զինադադարի հասնելու ուղղությամբ։



Այս թեմայով լուրեր