Ռուսաստանը արձագանքեց Ֆինլանդիայի  եւ Շվեցարիայի ՆԱՏՕ-ի անդամակցելուն

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումը չի ամրապնդի այդ երկրների անվտանգությունը։

1827733
Ռուսաստանը արձագանքեց Ֆինլանդիայի  եւ Շվեցարիայի ՆԱՏՕ-ի անդամակցելուն

Մայրաքաղաք Մոսկվայում լրագրողների հետ զրույցում Ռյաբկովը գնահատականներ է տվել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշմանը։

Սերգեյ Ռյաբկովն ասեց․

«Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ի նախաձեռնությունները մեծ սխալ են՝ լուրջ հետևանքներով: Մեզ համար պարզ է, որ այս որոշման արդյունքում երկու երկրների անվտանգությունը չի ամրապնդվի: Պետք չէ մտածել, որ մենք պարզապես կարձագանքենք այս որոշմանը: ռազմական լարվածության մակարդակը կբարձրանա»։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հինգշաբթի կատարած համատեղ հայտարարությանը ասեցին․

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը: Ֆինլանդիան պետք է անհապաղ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար», իսկ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն ասել է, որ իր երկրին անհրաժեշտ են անվտանգության պաշտոնական երաշխիքներ, որոնք կգան ՆԱՏՕ-ին անդամակցելով»։

Սպասվում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնեն մինչև չորեքշաբթի:

 



Այս թեմայով լուրեր