Վերեշչուկ․ բախումներ տեղի ունեցող շրջաններից 2 հազար 824 մարդ է տարհանվել

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ բախումներ տեղի ունեցող շրջաններից մեկ օրում 2824 մարդ է տարհանվել։

1810251
Վերեշչուկ․ բախումներ տեղի ունեցող շրջաններից 2 հազար 824 մարդ է տարհանվել

Վերեշչուկը սոցիալական ցանցերում հրապարակած տեսանյութում հայտարարություններ է արել հակամարտության գոտիներից խաղաղ բնակիչների տարհանման գործընթացի մասին։

Վերեշչուկն ասեց․

«Այսօր վտանգավոր տարածքներից տարհանվել է 2824 մարդ, օրվա ընթացքում Մարիուպոլից ու Բերդյանսկից Զապորոժիա քաղաք է հասել 2622 մարդ՝ անձնական մեքենաներով ու ուղարկված ավտոբուսներով։

Դրանցից 213-ը տարհանվել է Մարիուպոլ քաղաքից, մնացածը՝ Պոլոհի, Վասիլիվկա, Մելիտոպոլ և Բերդյանսկ քաղաքներից։ Չնայած Լուգանսկի շրջանից բացված կրակին, Լիսիչանսկ, Սեվերոդոնեցկ, Ռուբիժնե, Պոպասնա և Կրեմինա քաղաքներից տարհանվել է 202 մարդ»։

Նշելով, որ տարհանման ուղարկված ավտոբուսներից մի քանիսը արգելափակվել են ռուսական ռազմական ուժերի կողմից, Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ իրենք շարունակելու են տարհանումը։

Մյուս կողմից, Ուկրաինայի Գլխավոր շտաբի կողմից արված հայտարարության մեջ, պնդելով, որ Ռուսաստանը ուժեղացրել է իր զորամասերը Ուկրաինայում ու ասվեց․

«Ռուսաստանում քայլեր են ձեռնարկվում զորամասերի տեղափոխման, հրամանատարա-վերահսկման համակարգի ուժեղացման, զորքերին նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի արևելյան և կենտրոնական ռազմական շրջաններից զորամասեր են տեղակայվել Ուկրաինայի սահմանին գտնվող Բելգորոդի, Վորոնեժի և Կուրսկի շրջաններ։

«Զավթիչները շարունակում են մասամբ արգելափակել Խարկով քաղաքը, Խարկով քաղաքի համար մարտերի ակտիվացման հավանականություն կա»։

Ուկրաինայի Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ ռուսական բանակը փորձում է գրավել ողջ Դոնբասի շրջանը։

Գեյդեյը հայտարարել է, որ ապագայում Դոնբասի համար հակամարտությունները կսրվեն։

«Տարածաշրջանում մենք տեսնում ենք ռազմական հզորության և տեխնիկայի կուտակում, մենք պատրաստվում ենք դրան»:

Գեյդեյը, տեղեկացրել է, որ ռուսական ռազմական ուժերը հարձակվել են Ուկրաինայի Ռուբիջեն քաղաքի վրա, նախազգուշացրել է հանրությանը ու ասել.

«Եվս մեկ քիմիական հարձակում է եղել, հրթիռները հարվածել են Ռուբիջնեի մոտ գտնվող ազոտաթթվի բաքին, պաշտպանե՛ք ձեզ, եթե փակ միջավայրում եք, փակեք դռներն ու պատուհանները»։



Այս թեմայով լուրեր