Ավարտվեց ռուս-ուկրաինական բանակցությունների 2-րդ փուլը

Հաղորդվել է, որ ռուս-ուկրաինական պատվիրակությունները կոնսենսուսի են եկել խաղաղ բնակիչների տարհանման համար ընդհանուր հումանիտար միջանցքի տրամադրման շուրջ։

1789596
Ավարտվեց ռուս-ուկրաինական բանակցությունների 2-րդ փուլը

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումների 8-րդ օրը Բելառուսի Բրեստ քաղաքում կայացել են կողմերի երկրորդ բանակցությունները։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միխայիլ Պոդոլյակը։

Ուկրաինայի ներկայացուցիչը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս անցկացնել բանակցությունների երրորդ փուլը։

Ներկայացուցիչը նաև նշել է, որ երկու կողմերը պայմանավորվել են ընդհանուր հումանիտար միջանցք տրամադրել խաղաղ բնակիչների տարհանման համար։

Համապատասխանաբար, համաձայնագիրը ներառում է խաղաղ բնակչության տարհանման հնարավոր ժամանակավոր զինադադար։

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի շուրջ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանին։

Ռուս զինվորները Ուկրաինայի վրա հարձակում են սկսել փետրվարի 24-ին։



Այս թեմայով լուրեր