Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջ երկրում հայտարարել է ռազմական դրություն

Վլադիմիր Զելենսկին կոչ է արել իր ժողովրդին «որքան հնարավոր է մնալ տանը» եւ հայտարարել, որ ողջ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։

1784477
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջ երկրում հայտարարել է ռազմական դրություն

Զելենսկին՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողության մասին ասեց․

«Եթե հարձակվեն մեր կյանքի, մեր ազատության, մեր երեխաների վրա, մենք կպաշտպանվենք, մենք չենք հարձակվի, մենք կպաշտպանվենք»։

Ուկրաինայի ղեկավարը ասեց․

«Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել մեր ենթակառուցվածքների եւ սահմանապահների դեմ։ Պայթյուններ են տեղի ունեցել երկրի շատ քաղաքներում»։

Ուկրաինայի խորհրդարանը նույնպես ընդունել է արտակարգ դրության որոշումը, որը սկսվել է կեսգիշերից։

Արտակարգ որոշումն ընդունվել է 450 խորհրդարանականներից 335-ի աջակցությամբ։

Հրամանագրի համաձայն՝ արտակարգ դրությունը կտեւի 30 օր, իսկ անհրաժեշտության դեպքում այն ​​կարող է երկարաձգվել եւս 30 օրով։

Խորհրդարանում իր ելույթում Անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսի Դանիլովը հայտարարեց, որ իրենք անհրաժեշտ են զգում ընդունել այս որոշումը՝ պետության բնականոն գործունեությունը երաշխավորելու համար՝ կապված Ուկրաինայի դեմ ռուսական մասնավոր անվտանգության ուժերի եւ անջատողականների գործունեության հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրենք հատուկ ռազմական գործողություններ են սկսել Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասում։



Այս թեմայով լուրեր