Եմենում Հութիների «վերջին հենակետը» գրավվեց

Եմենի բանակը վերականգնել է վերահսկողությունը Այն շրջանի վրա, որը բնութագրվում է որպես Իրանի կողմից աջակցվող հութիների «վերջին հենակետ» երկրի հարավ-արեւելքում գտնվող Շաբվա նահանգում:

1759820
Եմենում Հութիների «վերջին հենակետը» գրավվեց

Ռազմական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Եմենի բանակի ուժերը գրոհել են Այն շրջանի կենտրոնը եւ գրավել այն։

Նշվում է, որ բանակի հետ կապված ուժերը որոնողական եւ սկանավորման գործողություններ են իրականացնում շրջանի որոշ կետերում, որտեղ դեռևս տեղակայված են հութիները։

Նշվում էր, որ Այն շրջանի վերագրավմամբ բանակը վերականգնել է վերահսկողությունը նավթով հարուստ Շաբվայի 17 շրջանների վրա, մինչդեռ հութիները ստիպված են եղել նահանջել դեպի Մարիբ եւ Ալ-Բեյդա նահանգներ։
Հութիներն այս կապակցությամբ դեռ հայտարարություն չեն արել։
Հութիները գրավել էին Շեբվեի Բեյհան, Այն եւ Ուսեյլան շրջանները 2021 թվականի սեպտեմբերին։ Հունվարի 1-ին սկսված գործողության արդյունքում Եմենի բանակը նույն օրը վերականգնել է հսկողությունը Ուսեյլան շրջանի, իսկ հունվարի 7-ին՝ Բեյհանի նկատմամբ։



Այս թեմայով լուրեր