ԱՀԿ․ Omicron տարբերակը վերջինը չի լինելու

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի (Կովիդ-19) Omicron տարբերակը վերջինը չի լինելու եւ շարունակում է զարգանալ։

1758658
ԱՀԿ․ Omicron տարբերակը վերջինը չի լինելու

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կազմակերպության Ժնեւում գտնվող կենտրոնակայանում համաշխարհային առողջապահության փորձագետների հետ տարվա առաջին ասուլիսում հայտարարել է, որ համաճարակի սկզբից ի վեր COVID-19-ի դեպքերի ամենաբարձր թիվը գրանցվել է անցած շաբաթ։


Գեբրեյեսուսը հայտարարեց, որ Omicron տարբերակն ավելի մեղմ ընթացք ունի՝ համեմատած Delta-ի հետ, հատկապես պատվաստված մարդկանց մոտ, թեեւ այն չի կարող դասակարգվել որպես «թեթեւ»:

«Ինչպես նախորդ տարբերակները, Omicron-ը հոսպիտալացնում եւ սպանում է մարդկանց: Omicron-ը ստեղծում է ցունամիի էֆեկտ, շատ արագ տարածվում և մեծ ճնշում է գործադրում առողջապահական համակարգերի վրա ամբողջ աշխարհում»

Կովիդ-19-ի դեմ պայքարի ԱՀԿ ղեկավար Մարիա Վան Կերխովը նույնպես ընդգծել է, որ գործող բոլոր պատվաստանյութերն արդյունավետ են այս տարբերակի դեմ՝ պատասխանելով Omicron-ի մասին հարցին։

Կերխովեն ընդգծեց, որ Omicron տարբերակն ընդհանրապես պատվաստումների շնորհիվ չի խստացել, և ևս մեկ անգամ բոլորին հրավիրել է պատվաստումների։

Նախազգուշացնելով, որ Omicron-ը չի լինի Covid-19-ի վերջին տարբերակը, Կերխովն ասեւց. «Ցավոք, Omicron-ը վերջին տարբերակը չի լինի, վիրուսը շարունակում է «զարգանալ»: 



Այս թեմայով լուրեր