ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները ոչ պաշտոնական գագաթնաժողով են անցկացրել

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարները ոչ պաշտոնական գագաթնաժողով են անցկացրել՝ նվիրված նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։

1754006
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները ոչ պաշտոնական գագաթնաժողով են անցկացրել

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կազմակերպված գագաթնաժողովին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, Ղազախստանի նախագահ Կասիմ Կոմերտ Տոկաեւ, Ղազախստանի հիմնադիր նախագահ Նուրսուլթան Նազարբաեւ, Ղրղզստանի նախագահ Սադիր Կապարով, Ուզբեկստանի նախագահ Շեւքեթ Միրզիյոեւ, Տաջիկստանի նախագահ Իմամալի Ռահման Ռահման, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էին։

ՌԴ նախագահ Պուտինն իր ելույթում հայտարարելով, որ այս տարի լրանում է Անկախ Պետությունների Համագործակցության կազմակերպության հիմնադրման 30-ամյակը ասեց.

«Վերջին տարիներին շատ բան կտրուկ փոխվել է, սակայն ուզում եմ նշել, որ համայնքը, իհարկե ստեղծվել է այնտեղ, որտեղ դրա կարիքն է եւ ինտեգրումը խորացել է տարբեր առումներով՝ թե՛ անվտանգության ապահովման ոլորտներում եւ թե տնտեսության մեջ»։


Ընդգծելով, որ Խորհրդային Միությունից մնացած հարաբերությունները «դրական» դեր են խաղացել՝ Պուտինն ընդգծել է, որ դա օգնել է հաղթահարել «Covid-19»-ի ժամանակաշրջանի դժվարությունները։
Վլադիմիր Պուտինը ասեց․ «Ռուսաստանը միշտ աջակցել է այդ հարաբերություններին եւ կշարունակի աջակցել դրանց ապագայում»։



Այս թեմայով լուրեր