12,4 միլիոն դոլարի շտապ օգնություն Ճապոնիայից Եթովպիային

Ճապոնիան հայտարարել է, որ 12,4 միլիոն դոլարի շտապ մարդասիրական օգնություն կտրամադրի Արևելյան Աֆրիկայի Եթովպիային։

1752016
12,4 միլիոն դոլարի շտապ օգնություն Ճապոնիայից Եթովպիային

Ճապոնիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ Եթովպիա կուղարկվի 12,4 միլիոն դոլարի շտապ օգնություն՝ բաղկացած սննդից եւ կացարանից։

Օգնությունը կտրամադրվի 4 տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի եւ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջոցով:

Հաղորդվում է, որ պարենային և ապաստանային օգնությունը կհասցվի Եթովպիայի հյուսիսում գտնվող Աֆար, Ամհարա եւ Տիգրա շրջաններ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ճապոնիան կշարունակի աշխատել միջազգային հանրության հետ՝ Եթովպիայում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար։

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը երեկ զգուշացրել է, որ Եթովպիայում 22 միլիոն մարդ հաջորդ տարի մարդասիրական օգնության կարիք կունենա։



Այս թեմայով լուրեր