Խորհրդարանի Նախագահ Շենթոփը այցելեց Սերբիա

Թուրքիայի Խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ է մեկնել Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա եւ Չեռնոգորիա կատարած իր պաշտոնական աշխատանքային այցի երկրորդ մասում նրան ուղեկցող խորհրդարանական պատվիրակության հետ։

1750874
Խորհրդարանի Նախագահ Շենթոփը այցելեց Սերբիա
şentop2.jpg

Շենթոփին Բելգրադի Նիկոլա Տեսլա օդանավակայանում դիմավորել են Բելգրադում Թուրքիայի դեսպան Համի Աքսոյը եւ համապատասխան այլ անձինք։


Խորհրդարանի նախագահ Շենթոփը կհանդիպի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ վարչապետ Անա Բռնաբիչի հետ։


Շենթոփը, ով կայցելի Սերբիայի Ազգային ժողով, կհանդիպի իր գործընկեր Իվիցա Դաչիչի հետ եւ հանդես կգա համատեղ մամուլի ասուլիսով։


Մուսթաֆա Շենթոփը մասնակցել է երեկ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում Թուրքիայի կրթության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը։


Շենթոփն այստեղ կատարած ելույթում իր ուրախությունն է հայտնել երկրում գտնվելու համար դեկտեմբերի 21-ին Թուրքիայի կրթության օրվա կապակցությամբ, որը Հյուսիսային Մակեդոնիայում բնակվող թուրքերի պաշտոնական տոնն է։


Շենթոփն ասեց․


«Կարծում ենք, որ Հյուսիսային Մակեդոնիայում թուրքերենի շարունակությունը կենսական նշանակություն ունի այս աշխարհագրության մեջ եղբայրության ամրապնդման եւ երկրի մշակութային հարստության եւ քաղաքական հզորության բարձրացման տեսանկյունից»:



Այս թեմայով լուրեր