Գերմանիայում անհայտ անձը խոզի գլուխ է կախել Էվին Սելիմիե մզկիթի դռան վրա

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում անհայտ անձը խոզի գլուխ է կախել Էվին Սելիմիե մզկիթի դռան վրա, որը պատկանում է Կրոնական հարցերի թուրք-իսլամական միությանը։

1743390
Գերմանիայում անհայտ անձը խոզի գլուխ է կախել Էվին Սելիմիե մզկիթի դռան վրա

Մզկիթի սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ ընդգծվել է, որ խնդրո առարկա հարձակումը «ռասիստական ​​եւ նողկալի» է ու նշվում է, որ նման հարձակումները իրենց չեն վախեցնի։

Հայտարարությանը ասվեց․

«Այս նողկալի եւ զզվելի արարքը խստորեն դատապարտվում է մեր տնօրենների խորհրդի կողմից»։

Ընդգծելով, որ այլատյացությունը, հակաիսլամիզմը եւ աջ ծայրահեղականությունը չեն կարող խանգարել Դորտմունդի եւ Էվիգի բնակիչներին խաղաղ ապրելուն, հայտարարությունում շնորհակալություն են հայտնել Էվին շրջանի քաղաքապետ Օլիվեր Սթենսին ու Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի  նահանգային պատգամավոր Վոլկան Բարանին աջակցության համար:

Անվտանգության տեսախցիկի վրա երևում է, որ երեկ առավոտյան տեղական ժամանակով 04:32-ին անհայտ անձը գնացել է մզկիթի դուռը, կախել խոզի գլուխը եւ լուսանկարել։

 


Պիտակներ: #խոզ , #մզկիթ , #Գերմանիա

Այս թեմայով լուրեր