Երկրաշարժ՝ Բանգլադեշի հետ Մյանմայի սահմանին

Բանգլադեշի հետ Մյանմայի սահմանին 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

1739014
Երկրաշարժ՝ Բանգլադեշի հետ Մյանմայի սահմանին

Ամերիկյան երկրաբանական ծառայությունը հայտարարել է, որ 6 բալանոց երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բանգլադեշի հետ երկրի սահմանին գտնվող Չին նահանգի մայրաքաղաք Հախայից 19 կմ հյուսիս-արևմուտք։

32,8 կիլոմետր խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարևան Բանգլադեշում։

Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ գույքային կորուստներ չեն եղել։



Այս թեմայով լուրեր