Եվրախորհրդարանը 150 միլիոն Եվրո է հատկացնելու Թուրքիայում ապրող սիրիացիներին

Եվրախորհրդարանը (ԵԽ) հավանություն է տվել Եվրամիության (ԵՄ) բյուջեից մոտ 150 միլիոն եվրոյի հատկացմանը Թուրքիայում ապաստան հայցողներին աջակցելու ծրագրին։

1738360
Եվրախորհրդարանը 150 միլիոն Եվրո է հատկացնելու Թուրքիայում ապրող սիրիացիներին

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցած Եվրախորհրդարանի Գլխավոր ասամբլեայի նիստում քվեարկության է դրվել այն փաթեթը, որը ներառում է Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին հավելյալ մարդասիրական աջակցության տրամադրումը՝ ԵՄ-ի 2021թ.

Եվրախորհրդարանի պատգամավորները խնդրո առարկա փաթեթն ընդունել են 588 կողմ, 87 դեմ եւ 14 ձեռնպահ ձայներով։

Ըստ այդմ, բյուջեի փոփոխությամբ մոտ 150 մլն եվրոյի հավելյալ ռեսուրս կտրամադրվի Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին։

Նշված հիմնադրամը կֆինանսավորի Թուրքիայում ապաստան հայցողների համար սոցիալական համախմբվածության աջակցության (ESSN) ծրագրի շրջանակներում դրամական աջակցությունը։



Այս թեմայով լուրեր