ԱՄՆ․ Կշարունակենք մեր երկխոսությունը Թուրքիայի հետ՝ Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն

Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) հայտարարել է, որ «ձգտում է համագործակցություն Թուրքիայի հետ ընդհանուր առաջնահերթությունների շուրջ»։

1724869
ԱՄՆ․ Կշարունակենք մեր երկխոսությունը Թուրքիայի հետ՝ Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն

Անցյալ շաբաթ գործարար Օսման Քավալային ազատ արձակելու կոչ արած դեսպանները հետքայլ անելուց եւ հղում անելով Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին «Մենք չենք միջամտելու ձեր ներքին գործերին, մենք ենթարկվելու ենք ձեր օրենքներին» թվիթերի գրառումից հետ հայտարարություն է կատարել նաեւ ԱՄՆ-ը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը մամուլի ամենօրյա ճեպազրույցում ընդգծել է, որ շարունակելու են համագործակցել Թուրքիայի հետ ու ասել է հետեւյալը.

«Բայդենի վարչակազմը ձգտում է համագործակցել Թուրքիայի հետ ընդհանուր առաջնահերթությունների շուրջ, եւ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ մենք կշարունակենք երկխոսությունը օգտագործել ցանկացած հակամարտություն լուծելու համար։ Կարծում ենք, որ առաջ նայելու լավագույն միջոցը համագործակցությունն է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, եւ մենք գիտենք, որ Թուրքիայի հետ շատ ընդհանուր շահեր ունենք»:

Փրայսը նշել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը դեռևս պաշտոնավարում է, որ իրենք տեսել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները եւ շարունակելու են բարձրացնել օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հարգման հարցը ամբողջ աշխարհում։

ԱՄՆ խոսնակն ասել է հետեւյալը․

«Մենք հայտնում ենք, որ հոկտեմբերի 18-ին արված հայտարարությունը (Կավալայի ազատումը) համապատասխանում է Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին։ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը խթանելու օրենքի գերակայությունը՝ հարգելու մարդու իրավունքները համաշխարհային մասշտաբով, և կշարունակենք մեր երկխոսությունը Թուրքիայի հետ՝ Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն»:

 



Այս թեմայով լուրեր