Մերկելը կոչ է արել օգնել`Աֆղանստանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Աֆղանստանում տնտեսական փլուզումը պետք է կանխվի միջազգային օգնությամբ:

1718766
Մերկելը կոչ է արել օգնել`Աֆղանստանին

Անգելա Մերկելը Աֆղանստանի հարցով Մեծ քսանյակի առաջնորդների արտահերթ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում ասեց․

«Էլեկտրականության եւ ֆինանսական համակարգի բացակայության հետեւանքով Աֆղանստանում 40 միլիոն մարդու քաոսի մեջ ընկնելը դիտելը, չի կարող եւ չպետք է լինի միջազգային հանրության նպատակը»:

Մերկելը նշել է, որ Աֆղանստանում ֆինանսական համակարգի փլուզումը ոչ ոքի օգուտ չի բերի:

Մերկելը ասեց․

«Այդ ժամանակ մարդասիրական օգնություն այլեւս չի կարող տրամադրվել»։

Կանցլեր Մերկելը հայտարարել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը մեծ պարտականություններ ունեն Աֆղանստանում ֆինանսական համակարգի փլուզումը կանխելու համար:

Գերմանիայի կանցլերը նաեւ ուշադրություն է հրավիրել ահաբեկչության դեմ պայքարի կարեւորության վրա եւ ընդգծել, որ Աֆղանստանը չպետք է վտանգ ներկայացնի արտաքին աշխարհի համար:



Այս թեմայով լուրեր