ԵՄ-ն 300 մլն եվրո է հատկացնում Աֆղանստանին մարդասիրական օգնության համար

Եվրամիությունը (ԵՄ) 300 մլն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Աֆղանստանին:

1712510
ԵՄ-ն 300 մլն եվրո է հատկացնում Աֆղանստանին մարդասիրական օգնության համար

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Թվիթերի իր միկրոբլոգում հանդես է եկել հետեւյալ  հայտարարությամբ.

«Մենք կանգնած ենք Աֆղանստանի ժողովրդի կողքին: Այսօր ԵՄ -ն կարեւոր մարդասիրական օգնություն է ուղարկել Քաբուլ: Ավելին` առաջիկայում: ԵՄ-ն 300 մլն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի Աֆղանստանին»:

Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեշ Լենարչիչը հայտարարեց նաեւ, որ ԵՄ մարդասիրական ավիափոխադրողը Աֆղանստան է առաքել ավելի քան 32 տոննա կյանք փրկող բեռ:

Լենարչիչը հայտնել է, որ օգնությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՅՈՒՆԻՍԵՖ -ի հետ համատեղ, նպատակ ունի աջակցել հակամարտությունի եւ խոլերայի համաճարակից տուժած աֆղաններին:

ԵՄ -ն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի ներսում եւ դրսից աֆղաններին տրամադրվող մարդասիրական օգնության չափը 50 մլն -ից հասցրել է 200 մլն եվրոյի, իսկ գումարը կարող է ավելացվել `կախված իրավիճակի ընթացքից:



Այս թեմայով լուրեր