Ջրհեղեղ ԱՄՆ-ում․ զոհվել է 45 մարդ

Միացյալ նահանգների հյուսիս արեւելքում ազդող «Իդա» փոթորիկի պատճառ եղած սաստիկ տեղումների եւ ջրհեղեղի արդյունքում մահացել է առնվազն 45 մարդ։

1701759
Ջրհեղեղ ԱՄՆ-ում․ զոհվել է 45 մարդ

«Իդա» փոթորիկը, որը երկրի հարավում ՝ Լուիզիանա նահանգից հետո նաեւ երկրի հյուսիսարեւելյան շրջանում ազդեցիկ լինող «Իդա» փոթորիկը սաստիկ տեղումների է պատճառ եղել՝ Նյու Յորք, Նյու Ջերսի, Փենսիլվանիա, Մերիլենդ եւ Կոնեկտիկուտ նահանգներում։

Նյու Յորքում ջրհեղեղների հետեւանքով 13 մարդ է զոհվել իսկ Նյու Ջերսիում զոհերի թիվը գերազանցել է 23 -ը:

Փենսիլվանիա, Մերիլենդ եւ Կոնեկտիկուտ նահանգներում զոհվածների հետ ջրհեղեղների պատճառով մինջեւ հիմա առնվազն 45 մարդ է զոհվել։

Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին ասել է, որ զոհերի մեծ մասը մարդիկ են, որոնց հեղեղվել են մեքենաների մեջ։

Մինչ ջրհեղեղներից տուժած տարածքներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, մտավախություն կա, որ մարդկային կորուստները կավելանան:

 



Այս թեմայով լուրեր