Հանդիպում՝ Լիբիայի եւ Հունաստանի միջեւ

Լիբիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերի փոխնախարար Մոհամմեդ Խալիլ Իսան Հունաստանի արտաքին գործերի, դիվանագիտական ​​եւ հյուպատոսական հարցերի փոխնախարար Կոստաս Ֆրագոգիանիսի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությունը:

1670052
Հանդիպում՝ Լիբիայի եւ Հունաստանի միջեւ

Լիբիայի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում արված գրարման համաձայն, Իսան մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող նախարարության շենքում հանդիպել է Ֆրագոգիանիսի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբիայի եւ Հունաստանի միջեւ համագործակցության ամրապնդումը տնտեսության, էներգետիկայի եւ երկկողմ առեւտրի ոլորտներում, ինչպես նաեւ վերականգնումը, մուտքի արտոնագրերի տրամադրումը եւ գործարարների համար ֆորում ստեղծելը:

Սպասվում է, որ Ֆրագոգիանիսը, ով դիվանագետների պատվիրակության հետ հուլիսի 4-ին մեկնել էր Լիբիա, այսօր կայցելի Բենղազի:

Երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով ապրիլի 6-ին Տրիպոլի էր այցելել նաեւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

 



Այս թեմայով լուրեր