ԱՄՆ-ը մինջեւ սեպտեմբերի 11-ը դուրս է գալու Աֆղանստանից

Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին հայտարարեց, որ ԱՄՆ-ի մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 11-ը Աֆղանստանից ամբողջությամբ դուրս գալու ծրագրում փոփոխություն չկա:

1664024
ԱՄՆ-ը մինջեւ սեպտեմբերի 11-ը դուրս է գալու Աֆղանստանից

Պսակին Սպիտակ տանը կայացած իր հերթական ասուլիսում հայտարարեց, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը կառավարում է Աֆղանստանից ամերիկացի զինվորների դուրսբերումը ու շարունակեց․

«Մենք առաջ ենք շարժվում այս գործընթացով ՝ վստահ լինելով, որ կապահովենք մեր ռազմական անձնակազմի անվտանգությունը եւ արդյունավետորեն ենք դուրս գալիս»:

Պսակին նշելով, որ նրանք չեն նկատում տարածաշրջանում ամերիկացի զինվորների դեմ թալիբների գրոհների մեծ աճ ու շարունակեց․

«Աֆղանստանում նախկին ստատուս քվոն մեզ համար տարբերակ չէր»:

Արտահայտելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ, հունիսի 25-ին, Սպիտակ տանը կհանդիպի իր աֆղանցի գործընկեր Աշրաֆ Գանիի հետ, Պսակին ասաց.

«Մինչեւ սեպտեմբերի 11-ը Աֆղանստանից ամբողջությամբ դուրս գալու մեր ծրագրում փոփոխություն չկա»:

 



Այս թեմայով լուրեր