Մերկել. «COVID-19 դեպքերի քանակի առումով զարգացումները չափազանց ուրախալի են»

Գերմանիայի Վարչապետ Անգելա Մերկելը հայտարարել է, որ գոհ է իր երկրում նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) համաճարակի դեպքերի թվի նվազումից:

1655938
Մերկել. «COVID-19 դեպքերի քանակի առումով զարգացումները չափազանց ուրախալի են»

Մերկելը պետության վարչապետների հետ առցանց հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ գնահատել են Covid-19 բռնկման զարգացումները։

«Այս պահին «Covid -19 »-ի դեպքերի քանակի զարգացումները ծայրաստիճան ուրախալի են։» ու նշել է, որ վերջին ամիսներին արված ջանքերն իրենց արդյունքն են տվել:

 Մերկելը շեշտեց, որ բարենպաստ եղանակային պայմանները նույնպես նպաստում են այս խնդրին, եւ  պատվաստումների հարցում հաջողություն է նկատվում:

Սակայն նախազգուշացնելով, որ Covid-19 -ը չվերացավ, Մերկելը հայտարարեց, որ իրեն անհանգստացնում է Անգլիայում Covid-19-ի Դելտայի տարբերակի արագ տարածումը, որն առաջին անգամ տեսել են Հնդկաստանում:

Մերկելը հասարակությանը հորդորեց զգույշ լինել եւ նշեց, որ պետք է անընդհատ վերահսկել իրավիճակը համաճարակում:

 



Այս թեմայով լուրեր