ԱՀԿ-ն Թունիս կուղարկի 600 հազար դեղաչափ «Covid -19» պատվաստանյութ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Թունիսին 600 հազար դեղաչափ պատվաստանյութ է նվիրել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid -19) պատվաստանյութերի մատակարարման համար ստեղծված COVAX ծրագրի շրջանակներում:

1655128
ԱՀԿ-ն Թունիս կուղարկի 600 հազար դեղաչափ «Covid -19» պատվաստանյութ

Թունիսի Վարչապետարանից կատարված հայտարարության համաձայն՝ Վարչապետ Հիշամ ալ-Մաշիշին Ժնեւում հանդիպել է ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսի հետ:

Կազմակերպության գլխավոր շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՀԿ գլխավոր քարտուղար Հեբրեյեսուսը հայտնեց, որ Թունիսի կառավարության խնդրանքով հունիսին եւ հուլիսին 100 հազար դեղաչափ Covid -19 պատվաստանյութ կուղարկվի այս երկիր:

Հեբրեյեսուսը նաեւ նշեց, որ COVAX ծրագրի շրջանակներում սեպտեմբերին Թունիս կուղարկվի 250 հազար դեղաչափ, իսկ մնացած 250 հազար դեղաչափ պատվաստանյութ Թունիս կուղարկվի մինչեւ տարեվերջ:

Վարչապետ Մեշիշին նաեւ հայտարարել է, որ COVAX ծրագրին մասնակցող առաջին երկրներից լինող Թունիսի տնտեսական վերականգման համար պատվաստումների գործընթացը ունի մեծ նշանակություն։



Այս թեմայով լուրեր