Պակիստանում տեղի ունեցած գնացքի վթարում զոհվածների թիվը հասել է 62-ի

Երեկ Պակիստանի Սինդ նահանգում տեղի ունեցած երկաթուղային վթարի արդյունքում իրենց կյանքը կորցրած մարդկանց թիվը հասավ 62-ի:

1653656
Պակիստանում տեղի ունեցած գնացքի վթարում զոհվածների թիվը հասել է 62-ի

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է եւս 11 մարդու մարմին այսպիսով  վթարի արդյունքում զոհվածների թիվը դարձել է 62-ի։

Մյուս կողմից, վթարի տարածքում հետաքննություն անցկացնող երկաթուղիների նախարար Մուհամեդ Ազամ Խան Սվատին հայտարարել է, որ կկատարվի համապարփակ հետաքննություն, եւ պատասխանատուները կպատժվեն:

Սինդ նահանգի Գոտկի շրջանում երեկ առավոտյան ընթացող ուղեւորատար գնացքի վագոնը տեղից դուրս է եկել եւ հարվածել է հակառակ ուղղությամբ եկող մեկ այլ ուղեւորատար գնացքի:

 



Այս թեմայով լուրեր