Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություն ՆԱՏՕ-ից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ուրախ են իմանալ որ Ռուսաստանը հետ է վերցրել ապօրինաբարբռնակցած Ղրիմում գտնվող զինվորներն ու ռազմական կուտակումները եւ տեղեկացրել են, որ իրավիճակը հետեւելու են մոտիկից:

1629638
Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություն ՆԱՏՕ-ից

Ստոլտենբերգը Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերի հետ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպման վերաբերյալ կատարած համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ Ռուսաստանը անցած շաբաթներում Ուկրաինայի սահմանում եւ Ղրիմի դերակղզում ռազմական կուտակումից հետո նկատել են, որ լարվածությունը մի փոքր ընկել է, ու գոհ են դրանից:


Այժմ ուշադիր կհետեւենք զարգացումներին եւ իրավիճակին: «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կավարտի բոլոր ռազմական կուտակումները Ուկրաինայում եւ նրա շրջակայքում ու բարեխղճորեն կմտնի քաղաքական գործընթաց»:


Հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ն իրենց աջակցությունն է հայտնել Ուկրաինային, Ստոլտենբերգը ասաց, որ դաշինքը գործնական եւ ուսուցողական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային եւ աջակցություն է ցուցաբերում բարեփոխումներ կատարելու հարցում:
 

Ստոլտենբերգը հայտարարել է, որ իրենց անհանգստացնում է Ռուսաստանի վերջին տարիների պահվածքը եւ ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն Ուկրաինայի, այլ նաեւ Չեխիայի հետ է եղել դիվանագիտական ​​վերջին ճգնաժամում:
 



Այս թեմայով լուրեր