Թուրք պաշտոնիաները արձագանքել են Դրագիի խոսքերին

Քաղաքական գործիչները արձագանքել են, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ուղղված հայտարարություններին:

1618144
Թուրք պաշտոնիաները արձագանքել են Դրագիի խոսքերին

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը իր Թվիթերի հաշվի գրառմանը ասեց.

« Հուսահատությունից Իտալիայի վարչապետ դարձած անձի Թուրքիայի եւ մեր Նախագահի հանդեպ տգեղ խոսքերը մերժում եւ վերադարձնում ենք»:

Նախագահի տեղակալ Ֆուաթ Օքթայը Թվիթերի իր հաշվից կատարած ուղերձում ասեց.

«Դատապարտում եմ Վարչապետ Դրագիի անպարկեշտ եւ աղաղակող հայտարարությունները մեր Նախագահի վերաբերյալ, ով իր ամբողջ կյանքի ընթացքում մտածել է իր երկրի եւ իր ազգի շահերի մասին, դեմ է եղել ամեն տեսակի ֆաշիզմին եւ խնամակալությանը, յուրաքանչյուր ընտրությեւնը հաղթել է իր ժողովրդի բարձր գնահատականով ու հրավիրում նրան ներողություն խնդրել»:

Նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը իր սոցկայքի գրառմանը ասեց.

«Չնայած ԵՄ խորհրդի նախագահ Միշելը հայտարարել է, որ արարողակարգում չկա Թուրքիայի պատճառով ծագած խնդիր Իտալիայի նշանակված վարչապետ Դրագիի խոսքերը մեր նախագահի հասցեին անսահման ու անհիմն են: Դատապարտում ենք այս հայտարարությունը եւ ակնկալում ենք, որ այն անմիջապես շտկվի »:

Նախագահության հաղորդակցության ղեկավար Ֆահրեթին Ալթունը իր սոցհաշվում իտալերեն գրառմանը ասաց հետեւյալը.

«Իտալիայի նշանակված վարչապետը Թուրք ժողովուրդի ձայների 52 տոկոսը ստանալովՆախագահ ընտրված հարգելի Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» անվանելով անցել է սահմանները: Խստորեն դատապարտում ենք այս ոճը, որը տեղ չունի դիվանագիտության մեջ»:

Արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը Թվիթերի իր գրառմանը ասեց.

«Դատապարտում եմ Իտալիայի վարչապետի անսահմանափակ հայտարարությունը, որը չունի հարմարվողականություն եւ պարկեշտություն: Եթե նա բռնապետ է փնտրում, նա պետք է հետադարձ հայացք գցի իր պատմությանը»:



Այս թեմայով լուրեր