Պնդել են, որ Բայդենը ավելացրել է ԱՄՆ-ի Պաղեստին կատարած ֆինանսական օգնությունները

Պնդում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ (ԱՄՆ) Ջո Բայդենի վարչակազմը «հանգիստ» ավելացրեց պաղեստինյան միջոցները, որոնք կրճատվել էին նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, մոտ 100 միլիոն տոլարով:

1612551
Պնդել են, որ Բայդենը ավելացրել է ԱՄՆ-ի Պաղեստին կատարած ֆինանսական օգնությունները

Ըստ Associated Press- ի (AP) զեկույցի, որը հիմնված է Կոնգրեսի փաստաթղթերի վրա, Նախագահ Բայդենը փոխել է Թրամփի Պաղեստինի ֆունդերը կրճատող քաղաքականությունը:


Նշել են, որ Բայդենի վարչակազմը «հանգիստ» ավելացրեց պաղեստինյան օգնությունները:

 

Լուրում, հիշեցնում էին, որ վարչակազմը մարտի 25-ին հայտարարել է, որ Արեւմտյան Շերիա եւ Գազայում ապրող պաղեստինցիներին, նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով հատկացրել է 15 միլիոն դոլար ֆինանսական օգնություն, Բայդենի վարչակազմը դրանից մեկ օր անց համագումար գաղտնի ծանուցում ուղարկելով պաղեստինցիներին 75 միլիոն դոլարանոց ֆինանսական աջակցություն է կատարել:

Լուրում շեշտվել է, որ 75 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթը չի ներկայացվել հանրությանը, եւ Բայդենի վարչակազմը այս քայլը կատարել է, որպես «Թրամփի շրջանում կորցրած վստահությունն ու բարի կամքը վերականգնելու ջանք»:

Լուրում նշվել է, որ Բայդենի վարչակազմը ցանկանում է շարունակել Թրամփի ժամանակաշրջանում Իսրայելի հետ հարաբերություններում ձեռք բերված թափը:

 


 



Այս թեմայով լուրեր