Բայդենից ուղերձ փախստականներին՝ Մի եկեք այստեղ

ԱՄՆ-ի Նախագահ Ջո Բայդենը Մեկսիկայի սահմանում թվերը օրը օրին բարձրացող անօրինական փախստականների վերաբերյալ ասեց.

1602991
Բայդենից ուղերձ փախստականներին՝ Մի եկեք այստեղ

«Փախստականներին հստակ կարող եմ ասել, որ այստեղ չգան: Ձեր քաղաքը, գյուղաքաղաքը կամ հասարակությունը մի լքեք»:

Բայդենը Փենսիլվանիա նահանգ կատարած այցի ընթացքում նա հարցազրույց է անցկացրելլ ABC News- ի հաղորդավար Ջորջ Ստեֆանոպուլոսի հետ:

Մինչ Բայդենն ասում էր, որ իրենք հետ են ուղարկել երկիր ժամանած անօրինական ներգաղթյալներից շատերին, «Արդյո՞ք սխալ էր ներգաղթյալների անցումների այս աճը չկանխատեսելը», - հարցրեց Ստեֆանոպուլոսը:

Բայդենն այս հարցն պատասխանեց. «Նախեւառաջ պետք է իմանաք, որ վերջին 2 տարվա ընթացքում 2019 եւ 2020 թվականներին էլ աճ է գրանցվել»:

Ստեֆանոպուլոսի ուղղած Մեկսիկայի սահմանում իրավիճակը հնարավար է վատանալ հարցին Բայդենը պատասխանեց. «Այո, հնարավոր է»:

Ի դեպ, Բայդենը Նյու Յորքի նահանգապետ Էդդրյու Կուոմոյի վերջերս կատարված ոտնձգությունների մեղադրանքներին անդրադարձող Ստեֆանոպուլոսը հարցրեց. «Գիտեմ ցանկանում եք, որ Կուոմոյի դեմ հետաքննությունը շարունակվի: Այս հետաքննության արդյունքում եթե Կուոմոն մեղավոր ճանաչվի կարծում եք, որ նա պետք է հրաժարական տա՞»: «Այո, պետք է: Կարծում եմ, որ այս գործի ավարտին Կուոմոն կդատվի»:

 



Այս թեմայով լուրեր