Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 282-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը 2 միլիոն 508 հազար 940-ը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 113 միլիոն 101 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 88 միլիոն 723 հազարը անցել է:

1590578
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 282-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 282-ով՝ հասնելով 171 հազար 227-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 467-ով և հասել 162 հազար 984-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 488 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 716 հազար 682-ի: Երկրի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 179-ի, ևս 809 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 255 մարդ։

Վիրուսի պատճառով զոհվածների թիվը 518 հազար 363 լինող համաճարակի էպիկենտրոն՝ ԱՄՆ-ում վարակվածների թիվն իսկ 28 միլիոն 974 հազար 620-ը անցել է: Պնտել են, որ երկրի Կալիֆորնիա նահանգում նոր կորոնավիրուսի ավել վարակի եւ վտանգավոր տեսակն է հայտնաբերվել: ԱՄՆ դեղագործական ընկերություններ՝Pfizer, Moderna եւ Johnson and Johnson -ը հաստատել են, որ մինջեւ մարտ ամսվա վերջը 240 միլիոն դոզ նոր կորոնավիրուսի պատվաստանյութ են արտադրելու: ԱՄՆ-ի կառավարությունը 5 տարբեր ընկերություններով մոտավորապես 600 միլիոն մարդու բավաչափ ընդհանուր 1 միլիարդից ավել դոզա պատվաստանյութի համար պայմանագիր էր կնքել:

Միացյալ Թագավորություններում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում 442 մարդ է մահացել, 9 հազար 938 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 121 հազար 747-ի, վարակվածների թիվն իսկ 4 միլիոն 144 հազար 577-ի է հասել:


Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 318 մարդու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 96 հազար 666-ի է հասել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 16 հազար 424 ավելանալով 2 միլիոն 848 հազար 564-ի է բարձրացել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 277 մարդ է մահացել, զոհվածների թիվը 85 հազար 321 է եղել: Մեկ օրում 31 հազար 519 նոր դեպք է հաստատվել այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 661 հազար 410-ի:
 

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 389 մարդ է մահացել ընդհանուր թիվը հասավ 68 հազար 468-ի: Նույն ժամանակաշրջանում 9 հազար 212 թեստավորում է կատարվել վարակվածների թիվը 3 միլիոն 170 հազար 644-ի է հասել:



Այս թեմայով լուրեր