Ասադի հետախուզության աշխատողի տրված պատժի վերաբերյալ հայտարարություն Մաասից

Գերմանիայի ԱԳՆ Հայկո Մաասը իր երկրում Սիրիայի հետախուզության համար ծառայող Էյադ էլ Գարիբի համար 4,5 տարվա ազատազրկման որոշումը գնահատել է «պատմականորոշում»:

1590348
Ասադի հետախուզության աշխատողի տրված պատժի վերաբերյալ հայտարարություն Մաասից

Մաասը Թվիթերից հրապարակած հայտարարագրում նշել է, որ որոշումը Սիրիայում խոշտանգումների համար պատասխանատուներից հաշիվ հարցնող եւ գոնե որոշակի արդարություն ապահովող առաջին որոշում է: Մաասը նշել է, որ այս որոշումը շատերի համար ունի բարձր սիմվոլիկ իմաստ:

Մաասը Բեռլինում կազմակերպած մամլո ասուլիսում թեմայի վերաբերյալ ուղղված հարցին պատասխանել է հետեւյալ կերպ.

« Ի վերջո, այս դեպքը ցույց է տալիս, միջազգային հանցագործություն կատարող որեւե մեկը իրեն շատ ապահով չի զգա»:

Մաասը նշել է, որ Սիրիայում կատարվող հանցագործությունները բացահայտելու եւ նրանք դատական ​​համակարգին հասցնելու համատ ակտիվ ջանք են գործադրում ու այս շրջանակում կարեւոր է ՄԱԿ-ի ապացույցների հավաքման մեխանիզմը, հակարակ դեպքում այս դատերից արդյունք չեն առնելու:

Երեկ Կոբլենցի պետական ​​Գերագույն դատարանում հայտարարված որոշմանը նշվեց, որ ալ-Գարիբը սիրիական հետախուզության աշխատակից է, ով օգնել է 30 ցուցարարների բերել բանտ, որտեղ նրանք խոշտանգվել են 2011-ի աշնանը Արաբական գարնան ցույցերի ժամանակ:

 



Այս թեմայով լուրեր