Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 104-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը 2 միլիոն 478 հազար 170-ը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 111 միլիոն 962 հազարը ապաքինվածների թիվն իսկ 87 միլիոն 331 հազարը անցել է:

1588067
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 104-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 104-ով՝ հասնելով 170 հազար 506-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 3 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 104-ով եւ հասել 162 հազար 98-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 198 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 707 հազար 329-ի: Երկրի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 167-ի, եւս 803 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 438 մարդ։

Վիրուսի պատճառով զոհվածների թվի 511 հազար 133-ի հասած համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում վարակվածների թիվն իսկ 28 միլիոն 765 հազար 423-ը անցել է:

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում 215 մարդ է մահացել, 9 հազար 834 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 120 հազար 580-ի վարակվածների թիվն իսկ 4 միլիոն 115 հազար 509-ի է հասել:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 232 մարդու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 95 հազար 718-ի է հասել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 13 հազար 452 ավելանալով 2 միլիոն 809 հազար 246-ի է հասել:

Ֆրանսիայում վերջին մեկ օրում 160 հոգու մահանալու արդյունքում վիրուսի պատճառով զոհվածների թվիը 84 հազար 306 է եղել: Նույն ժամանակահատվածում 22 հազար 46 հոգով վարակվածների թիվը երկրում 3 միլիոն 605 հազար 181-ի է հասել:



Այս թեմայով լուրեր