Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 206-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը 2 միլիոն 429 հազար 825-ը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 110 միլիոն 35 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 84 միլիոն 865 հազարը անցել է:

1585195
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 206-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 206-ով՝ հասնելով 169 հազար 597-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 5 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 128-ով և հասել 161 հազար 476-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 431 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 691 հազար 146-ի: Երկրի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 155-ի, եւս 793 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 173 մարդ։

Մեկ օրում հազար 105 մարդու մահացած համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում վարակվածների թիվը 40 հազար 400-ի հասնելով 28 միլիոն 381 հազար 220-ը անցել է: Նյու Յորքի նահանգապետ Էդրյու Կուոմոն ծերանոցներում մահվան դեպքերը թաքցնելու վերաբերյալ քննադատությունների արդյունքում ընդունել է, որ թափանցիկ չեն եղել եւ սխալվել են:

Անգլիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 799 մարդ է մահացել, 10 հազար 625 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 118 հազար 195, վարակվածների թիվն իսկ 4 միլիոն 58 հազար 468-ի է հասել:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 336 մարդու մահանալու արդյունքում ընդհանուր թիվը հասել է 94 հազար 171-ի: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 10 հազար 386 ավելանալով 2 միլիոն 739 հազար 591-ի է հասել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մել օրում 410 մարդ է մահացել, զոհվածների թիվը 82 հազար 812 է եղել: Մեկ օրում հաստատվել է 19 հազար 590 նոր դեպք, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 489 հազար 129-ի է հասել:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում եւս 530 հոգու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 65 հազար 979-ի է հասել: Նույն ժամանակահատվածում 10 հազար 57 նոր դեպք հաստատվելով վարակվածների թիվը 3 միլիոն 96 հազար 343-ի է հասել:

 



Այս թեմայով լուրեր