Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 196-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը 2 միլիոն 351 հազար 195 հազարը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 107 միլիոն 411 հազար, ապաքինվածների թիվն իսկ 79 միլիոն 338 հազար է եղել:

1580934
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 196-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 196-ով՝ հասնելով 168 հազար 496-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 4 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 236-ով և հասել 160 հազար 405-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 574 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 671 հազար 38-ի: Երկրի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 130-ի, եւս 786 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 175 մարդ։

Համաճարակում զոհվածների թվի 479 հազար 772 լինող համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում դեպքերի թիվը 27 միլիոն 799 հազարը անցել է:

Բրազիլիայի Առողջապահության նախարարության համաձայն՝ վերջին մեկ օրում հազար 350 մարդ է մահացել, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 233 հազար 520-ի: Վարակվել է եւս 51 հազար 486 մարդ ընդհանուր թիվը հասավ 9 միլիոն 599 հազար 565-ի:

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում հազար 52 մարդ է մահացել, 12 հազար 364 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 113 հազար 850-ի, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 972 հազար 148 է եղել:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 422 մարդու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 92 հազար 2-ի է հասել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 10 հազար 630 ավելանալով 2 միլիոն 655 հազար 319 է եղել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ պրում 508 մարդ է մահացել, զոհվածների թիվը հասել է 80 հազար 147-ի: Մեկ օրում հաստատվել է 18 հազար 870 նոր դեպք, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 360 հազար 235-ի:

 



Այս թեմայով լուրեր