ԱՄՆ եւ Իրանի միջեւ շարունակվում են պատժամիջոցների վերաբերյալ վիճաբանությունը

ԱՄՆ-ի Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իրանը մինջեւ որ ուրանի հարստացման գործընթացը չդադարեցնի ապա չեն վերացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները:

1579019
ԱՄՆ եւ Իրանի միջեւ շարունակվում են պատժամիջոցների վերաբերյալ վիճաբանությունը

Բայդենը հունվարի 20-ին աթոռը ստանձնելուց հետո իր առաջին հեռուստատեսային հարցազրույցը տվեց CBS- ին:


Հարցազրույցի Իրանի վերաբերյալ հատվածում Բայդենը հայտարարություններ է արել միջուկային համաձայնագրի վերաբերյալ:

Բայդենը «ԱՄՆ-ը նախ Իրանին համաձայնության սեղան բերելու համար վերացնելու՞ է պատժամիջոցներին:» հարցին պատասխանել է հետեւյալ կերպ.

«Ոչ նախ անհրաժեշտ է, որ նրանք դադարեցնեն ուրանի հարստացումը»:


Բայդենի իշխանությունը իր նախորդ հայտարարություններում հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալ Իրանի հետ միջուկային համաձայնագրին, եթե «որոշակի պայմաններ բավարարվեն»:

Իրանի առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ որպեսզի իր երկիրը կատարի միջուկային համաձայնագրից բխող իր պարտավորությունները, ԱՄՆ-ն նախ պետք է վերացնի բոլոր պատժամիջոցները:

Ալի Խամենեին, ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարությանը, որը նախատեսում է դադարեցնել ուրանի հարստացումը պատժամիջոցները հանելու համար, իր Թվիթերի սոցիալական ցանցում գրառել է հետեւյալը.

«Մենք պայման ենք դրել, եւ այն չի հետարկվի»:

Իրան եւ ԱՄՆ-ը, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ 2015 թ. Թեհրանի միջուկային գործունեությունը կարգավորելու եւ վերահսկելու մասին համաձայնագիր ստորագրվեց:

Դոնալդ Թրամփի նախագահության գալուց հետո Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկան համաձայնագրից 2018-ի մայիսի 8-ին եւ կրկին սկսեցին պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ:

Ի պատասխան պատժամիջոցների ՝ Թեհրանը նույնպես ամբողջովին դադարեցրեց պայմանագրում իր պարտավորությունները 2020 թ. Հունվարի 5-ին եւ ձեռնարկեց մի շարք քայլեր, ներառյալ ուրանի հարստացման բարձր մակարդակը:



Այս թեմայով լուրեր