Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում 2 միլիոն 237 հազար 799-ը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը աշխարհում 103 միլիոն 528 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 75 միլիոն 130 հազարը անցել է:

1574894
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով՝ հասնելով 167 հազար 88-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 4 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 281-ով եւ հասել 157 հազար 800-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1473 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 649 հազար 993-ի: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 84-ի, եւս 769 վարակակիր, ըստ երկրի Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 435 մարդ։

Համաճարակում զոհվածների թիվը 452 հազար 279 լինող համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում դեպքերի թիվն իսկ 26 միլիոն 767 հազարը անցել է:

Բրազիլիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 224 հազար 534-ի է հասել: Երկրում դեպքերի թիվը 9 միլիոն 204 հազարի է բարձրացել:

Մեկսիկայում համաճարակի պատճառով զոհվածների թիվը 158 հազար 536-ի, դեպքերի թիվն իսկ մեկ միլիոն 864 հազարի է բարձրացել:

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում հազար 587 մարդ է մահացել, 21 հազար 88 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 106 հազար 158-ի, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 817 հազար 176 է եղել:

Իտալիայում համաճարակի պատճառով զոհվածների թիվը 88 հազար 516-ի է բարձրացել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 2 միլիոն 553 հազարի է հասել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 195 մարդ է մահացել, զոհվածների թիվը 76 հազար 57 է եղել: Մեկ օրում 16 հազար 235 դեպք է հաստատվել, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 197 հազար 114-ի է հասել:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 58 հազար 319 է եղել: Երկրում դեպքերի թիվը 2 միլիոն 830 հազարի է հասել:

Գերմանիայում համաճարակի պատճառով զոհվածների թիվը 57 հազար 777-ի, դեպքերի թիվն իսկ 2 միլիոն 225 հազարի է հասել:



Այս թեմայով լուրեր