Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 242-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում 2 միլիոն 184 հազար 400-ը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 101 միլիոն 447 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 73 միլիոն 337 հազարը անցել է:

1572846
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 242-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 242-ով՝ հասնելով 166 հազար 669-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 11 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով  ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 592-ով եւ հասել 156 հազար 645-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1980 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 643 հազար 606-ի: Երկրի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 67-ի, եւս 762 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 195 մարդ։

Ամերիկայի միացյալ նահանգներում համաճարակի պատճառով զոհվածների թիվը 439 հազար 521-ի, վարակվածների թիվն իսկ 26 միլիոն 166 հազար 423-ի է բարձրացել: Սպիտակ պալատի կորոնավիրուսի դեմ աշխատանքային ուժը տեղեկացրել է, որ հաջորդ 4 շաբաթում կորոնավիրուսի պատճառով երկրում հնարավոր է 90 հազար մարդ մահանա: Սպիտակ պալատի խոսնակ Ժեն Փսակին էլ համաճարակի Չինաստանում բխած լինելու մասին հետաքննության վերաբերյալ ասեց. « Չինաստանի որոշ աղբյուրներից սխալ տեղեկություններ են տարածվում եւ այս իրավիճակը մեզ համար մրահոգիչ է: Պարտավոր ենք կորոնավիրուսի Չինաստանում բխած լինելու մասին խորը հետաքննություն կատարել»:

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում  հազար 725 մարդ է մահացել, 25 հազար 308 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 101 հազար 887-ի վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 715 հազար 54 է եղել: Անգլիան շարունակում է՝ Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով ամենաշատ զոհվածներ ունեցող երկիր լինել: Վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ վիրուսի նոր տեսակների երկիր մուտքը արգելադրելու համար ճանապարհորդության արգելադրումներ կիրառող երկրներից վերադարձող Անգլիայի քաղաքացիներին կարանտին են կիրառելու:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 351 մարդ է մահացել, զոհվածների թիվը 74 հազար 456 է եղել: Մեկ օրում 26 հազար 916 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը 3 միլիոն 106 հազար 859-ի է հասել: Կառավարության խոսնակ Գաբիրել Աթթալը տեղեկացրել է, որ համաճարակը երկրում արագ տարածվում է եւ Անգլիայում հայտնաբերված կորոնավիրուսի ավելի արագ տարածվող տեսակի դեպքերի թիվը ավելացել է ու նշել է, որ հնարավոր է ավելացնեն կանխարքելիչ միջոցները:

Համաճարակի պատճառով 2 հազար 821 հոգու զոհված, 91 հազար 555 հոգու վարակված Հյուսիսային Մակեդոնիայում կորոնավիրուսի Անգլիայում մուտացված եւ ավելի արագ տարածվող տեսակն է հայտնաբերվել:
 

Կորոնավիրուսի համաճարակում զոհվածների թիվը Իսպանիայում 57 հազար 291-ի, Կանադայում 19 հազար 511-ի է բարձրացել:

 



Այս թեմայով լուրեր